16.09.2025
Նախորդող 3 օրերին Վրաստանից ՌԴ է մտել հայկական կոնյակով 55 բեռնատար․ նախարար
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային կապերի խորացմանն ուղղված քննարկում Դելիում

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն առնչվող հարցեր։


Երկուստեք կարևորվել են երկու բարեկամական երկրների դարավոր ժողովուրդների միջև ներկայիս փոխադարձ ճանաչողության ընդլայնմանն ուղղված քայլերը:


 

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար 340 հազար դոլար կծախսվի
Հաջորդ նորություն next
 Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը
16.09.2025
Թուրքիան ավարտել է Հայաստանի ու Իրանի սահմանների ականազերծումը