31.07.2025
Կոստանյանը և Աղաբեկյանը մտքեր են փոխանակել Հրվ.Կովկասում ընթացող գործընթացների վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Հայաստանի համար ռուսական շուկան առաջնահերթություն է. ՍԱՏՄ ղեկավար

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտը Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների պատկան մարմինների միջև համագործակցության զարգացումները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը։


Ի թիվս այլ հարցերի՝ սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցների ղեկավարներն անդրադարձել են Հայաստանից Ռուսաստան ծաղկային արտադրանքի մատակարարումների ժամանակ ֆիտոսանիտարական պահանջների պահպանման թեմային։

Տիգրան Պետրոսյանն ու Սերգեյ Դանկվերտը վերահաստատել են կառույցների միջև համագործակցության բարձր մակարդակն ու արդյունավետ բնույթը պահպանելու պատրաստակամությունը՝ ինչպես երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացման, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում աշխատանքների ուղղությամբ։

Հստակեցվել է, որ ՀՀ-ից ՌԴ բուսական արտադրանքի մատակարարումների աճն արդարացված է՝ հաշվի առնելով Հայաստանում ծաղկի արտադրավայրերի՝ ջերմոցային տնտեսությունների, աճը. մեր երկրում գործում է ծաղկի ավելի քան 700 ջերմոց, որոնցից 35-ի մոտ (101 հեկտար) ռուսական կողմի հետ համատեղ անցկացվել են առցանց տեսահսկողական միջոցառումներ: Արդյունքում 14 ընկերության (71 հեկտար) ծակիկների արտահանում թույլատրվել է: Ջերմոցների համատեղ տեսահսկողական աշխատանքները շարունակվում են. գործընթացն առավել արագացնելու նպատակով՝ դրանց մի մասում կիրականացնի վերահսկողություն միայն ՍԱՏՄ-ն:

Կողմերը պայմանավորվել են պահպանել ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված բուսասանիտարական պահանջները փոխադարձ մատակարարումների ժամանակ, ինչպես նաև կարևորել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների տեղափոխման ժամանակ ծանուցումների փակման անհրաժեշտությունը։

Տիգրան Պետրոսյանը վստահեցրել է, որ Հայաստանի համար ռուսական շուկան առաջնահերթություն է և երաշխավորել, որ արտահանումների ժամանակ ՀՀ պատկան մարմնի կողմից ԵԱՏՄ պահանջները պահպանվելու են։

Երկուստեք շեշտվել է նաև պետությունների միջև միասնական տեղեկատվական հարթակի զարգացման կարևորությանը. բուսական ծագում ունեցող ապրանքների ակտիվ առևտրի պայմաններում բուսասանիտարիայի և այլ ոլորտների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը գերակա խնդիրներից է. դա ապրանքների շարժի հետագծելիությունն ապահովելու անհրաժեշտ ու կարևոր գործիք է։

Գոհար Բարսեղյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ռոսսելխոզնադզորին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար։

Սերգեյ Դանկվերտն ու Տիգրան Պետրոսյանը գոհունակություն են հայտնել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների առթիվ՝ մեկ անգամ ևս ընդգծելով երկու երկրների միջև գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակը պահպանելու ու ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:


 

Սրբազանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար