23.07.2025
Պարեկների թիվը շարունակաբար ավելանում է
prev Նախորդ նորություն

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:


Արթուր Պողոսյանը ողջունել է Նիլակշի Սինհային ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա:


Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և վստահեցրել, որ երկկողմ համագործակցությունն ունենալու է շարունակական զարգացում:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փորձի փոխանակման, քննիչների վերապատրաստումների հետ կապված ծրագրեր, ինչպես նաև իրավական փոխօգնությանն առնչվող հարցեր:


Արթուր Պողոսյանը բարձր գնահատելով Հնդկաստանի՝ որպես առաջատար և վստահելի գործընկերոջ դերը թվային քննության մեթոդների, միջազգային իրավական համագործակցության ոլորտում, անդրադարձել է քննիչների կարողությունների զարգացման կոնկրետ ոլորտների անհրաժեշտությանը, ինչը կարող է նպաստել վերջիններիս մասնագիտական կարողությունների զարգացմանը:


Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Քննչական կոմիտեի աշխատակիցների մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով Հնդկաստանում վերապատրաստումներ և դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ, որոնք միտված են լինելու փորձի փոխանակման միջոցով առավել արդյունավետ դարձնել կիբեռանվտանգության և տեղեկատվական անվտանգության ոլորտներում քննիչների կարողությունները:


Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ միջազգային հարցումներն ամբողջությամբ կատարվում են և իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությունը շարունակում է զարգանալ:


 

ՄԻՊ-ը՝ սեռական բռնության դատավարական բարեփոխումների մասին
Հաջորդ նորություն next
 Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը
23.07.2025
Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը