17.07.2025
Վահագն Խաչատուրյանը և ՀԾԿՀ նախագահը անդրադարձել են ՀԷՑ-ի հետ կապված հարցերին
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Հունաստանը համատեղ կկանխեն ապօրինի պեղումները. համաձայնագիր է ստորագրվել

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 17–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագիրը;


Այս համաձայնագրով Հայաստանն ու Հունաստանը համատեղ կկանխարգելեն ապօրինի պեղումները, ինչպես նաև ապօրինի ներմուծումը, արտահանումն ու սեփականության իրավունքի փոխանցումը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գտնում է, որ «ՀՀ և Հունաստանի կառավարությունների միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է երկու երկրների միջև այս բնագավառում համագործակցությունը զարգացնելու համար, ինչը կնպաստի նաև երկուստեք փոխշահավետ կապերի ընդլայնմանը:


Համաձայնագրի ստորագրման արդյունքում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն` ՅՈՒՆԵՍԿՕ–ի 1970 թ. կոնվենցիայի, միջազգային կոնվենցիաների և դրանց համապատասխան ազգային օրենսդրության համաձայն: «Համաձայնագրի շրջանակում տեղեկություններ կփոխանակվեն հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինական պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման կամ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, ինչպես նաև առգրավման, աճուրդների և վաճառքի իրականացման դեպքերի ու միջադեպերի վերաբերյալ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ: Բացի այդ, համաձայնագրի շրջանակում կիրականացվեն մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր՝ ապօրինի տեղաշարժի կանխման, մշակութային արժեքների իրենց ծագման երկրներ ռեստիտուցիայի և վերադարձնելու ոլորտում:

Ոստիկանությունից ազատվել է 2 ծառայող կարգապահության խախտումների պատճառով
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով