6.04.2026
Ընդդիմությունը պնդում է.  ԵԱՀԿ ՄԽ 2019 թվականի առաջարկները պետք է հրապարակվեն
prev Նախորդ նորություն

Այն, ինչ ներկայացվում է որպես «խաղաղություն», ազգային ինքնիշխանությունից հրաժարում է

Չորս ժամից ավել կապիտուլյացիայի լեզուն էր հնչում… Փաշինյանի ինքնախոստովանանքը այն բանի մասին էր, որ իր կառավարումը ոչ թե անցումային փուլ էր դեպի հզորացում, այլ ուղիղ ընթացք՝ դեպի հոգեբանական և ռազմաքաղաքական կապիտուլյացիա։

Այն, ինչ ներկայացվում է որպես «խաղաղություն», իրականում ազգային ինքնիշխանությունից հրաժարում է։ Այն, ինչ ներկայացվում է որպես «ճշմարտություն», իրականում պարտության հետ համակերպվելու քարոզ է։

Խոսքը կառուցված էր այնպես, որ հաղթանակի մասին պատկերացում իսկ չթողնի, մարդը իր երկիրը կորցնում է ոչ միայն տարածքով, այլև՝ բառերով, և դիմադրությունն արդեն իսկ հռչակվում է արկածախնդրություն։

Իսկ ժողովուրդը իրավունք ունի ոչ միայն չհամաձայնվելու, այլ նաև ձգտելու արժանապատվության, վերադարձի և պայքարի լեզվին։ Իմ գործընկեր Դավիթ Գալստյանը խոսում է այդ լեզվով։ Նա արդեն բանտարկվել է դրա համար։ Բայց այդ լեզուն չլռեցնելու պատասխանատվությունը մերն է՝ հասարակության, հանրության, ազգային ուղեղի։

Իսկ Արդարություն հաստատվելու է, քանզի այն մարդկային հնարավորություններից վեր է…


Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան

ՄԱԿ–ում տեղի է ունեցել ՀՀ մշտական ներկայացուցչության կազմակերպած հարակից միջոցառումը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար