15.07.2025
Կայացել է ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի բացումը
prev Նախորդ նորություն

Անահիտ Մանասյանը Սլովակիայի իր գործընկերոջ հետ այցելել է Ծիծեռնկաբերդի հուշահամալիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։


Երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։


Այցին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչները։


Անահիտ Մանասյանը և Ռոբերտ Դոբրովոդսկին նաև այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը: Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան
Հաջորդ նորություն next
 ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան
15.07.2025
ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան