15.07.2025
Նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ
prev Նախորդ նորություն

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հուլիսի 14-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։


Նիստի ընթացքում քննարկվել են «Ներդրումային ֆոնդերի մասին», «ՍՊԸ -ների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից իրական շահառուի տարեկան հայտարարագրման պարտադիր ներկայացման պահանջի վերանայման օրենսդրական նախաձեռնությունները:


Դրանց հիմնական նպատակն է բարելավել իրավական դաշտը, խթանել ներդրումների ներգրավումը, ապահովել օրենսդրության համապատասխանեցումը միջազգային լավագույն փորձին և վերանայել վարչարարական պահանջները՝ հատկապես ՓՄՁ-ների տեսանկյունից։


Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:


 

Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար․ Պապոյան
Հաջորդ նորություն next
 ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան
15.07.2025
ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրողը թռիչքներ կիրականացնի դեպի Երևան