27.06.2025
Գյումրիի ավագանու 4 խմբակցություն դատապարտել են Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը
prev Նախորդ նորություն

Մարուքյանը պատրաստ է հանել իր թեկնածությունը Միքայել Սրբազանի օգտին

Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել Սրբազանին՝ որպես վարչապետի թեկնածու, ես պատրաստ եմ հրաժարվել: Այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:


«Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։


Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները․


Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:


Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։


Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել»,-գրել է նա:


 


 

Միքայել Աջապահյանի ձերբակալմանը խոչընդոտելու առթիվ հարուցվել է քրեական վարույթ. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
26.06.2025
Հայաստանը սպասում է նոր հանդիպման Բաքվի հետ և քննադատում է ԻՀԿ փաստաթղթերը. ԱԳՆ