27.06.2025
Հորդորում ենք գնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Անվտանգության նկատառումներով ԱԱԾ-ն ու ոստիկանությունը լքում են Մայր Աթոռի տարածքը

ԱԱԾ-ն նոր հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է.


«Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։


ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել օրենքով սահմանված իր գործառույթները՝ ապահովելով հանրային կարգի և անվտանգության պահպանումը։ Իրավապահ մարմինների օրինական գործողություններին խոչընդոտելու դեպքերը կարժանանան իրավական գնահատականի»։


 


 

ՄԻՊ-ը մտահոգված է Մայր Աթոռում ստեղծված իրավիճակով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
26.06.2025
Հայաստանը սպասում է նոր հանդիպման Բաքվի հետ և քննադատում է ԻՀԿ փաստաթղթերը. ԱԳՆ