27.06.2025
Միրզոյանը ՇՀԿ Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
prev Նախորդ նորություն

ԱԱԾ աշխատակիցներն այս պահին գործողություն են իրականացնում Մայր Աթոռում

Լուսանկարը՝  armenianchurch.org
Լուսանկարը՝ armenianchurch.org

Իրավապահները այցելել են Մայր Աթոռ, այս մասին Aysor.am-ին հաղորդեց փաստաբան Միհրան Պողոսյանը, ով այս պահին այնտեղ է։


Փաստաբանն ասաց, որ իրավապահները տարածքում են, բայց չեն մտել Մայր Աթոռի շենք։


Նրանք հետաքրքրվել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանով, ով այսօր Քահանայից ժողովին է մասնակցում։


Նշենք, որ վաղ առավոտյան ոստիկաններն այցելել են Շիրակի թեմի առաջնորդարան, Միքայել Սրբազանը, սակայն, այնտեղ չի եղել։


Քաղաքացիներն այս պահին առաջնորդարանի մոտ են՝ հսկելու շենքը։ Ոստիկանները նրանցից մի քանիսին բերման են ենթարկել։


Հիշեցնենք՝ երեկ Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, որը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։


 

ԱԱԾ աշխատակիցները մտան Վեհարան. իրավիճակը լարվեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
26.06.2025
Հայաստանը սպասում է նոր հանդիպման Բաքվի հետ և քննադատում է ԻՀԿ փաստաթղթերը. ԱԳՆ