13.06.2025
Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ. 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։ Այս մասին 24News-ին հայտնել է բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։


Մեր տեղեկություններով, Փաշինյանն ու Էրդողանը քննարկելու են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները։ Մեզ հայտնի են օրակարգի վերաբերյալ այլ ուշագրավ մանրամասներ, որոնք կապված են Բաքվի հետ «խաղաղության համաձայնագիր» կնքելու հետ, որոնք կհրապարակենք ավելի ուշ։


24News-ը այցի մասին տեղեկատվությունը պաշտոնապես ստանալու համար դիմեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, սակայն վերջինս դեռևս չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։

Սիրո, խղճի, կնոջ բարդ ճակատագրի ու հրաշքի մասին. «Նռնենի»-ի պրեմիերայի չլռող ծափերը
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը