12.06.2025
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
prev Նախորդ նորություն

Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի պատճառների վերաբերյալ որևէ վարկած չկա. փոխմարզպետ

Հունիսի 11-ին առավոտյան Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել է բնակելի շենքի մի հատված, կա երեք զոհ։ Ըստ Գեղարքունիքի փոխմարզպետ Ջանիկ Բազեյանի՝ որոնվում են ևս երկու քաղաքացի։


«Ես առավոտից Ազգային ժողովում եմ, բայց տեղեկություններ ունեմ, որ պայթյուն է եղել։ Այս պահին շարունակվում են որոնողական աշխատանքները։ Մարզպետն այս պահին գտնվում է դեպքի վայրում»,– ասաց Բազեյանը լրագրողների հետ զրույցում։


Նա հավելեց, որ դեռևս որևէ վարկած չի դիտարկվում. «Նախնական ոչինչ ասել չենք կարող»։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժամը 08:34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Ճամբարակի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին։


Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել գազի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկը։ Փլուզումը տարածվել է նաև երկրորդ և չորրորդ հարկերի բնակարանների վրա։ Մասամբ վնասվել են նաև հարակից մուտքի որոշ բնակարաններ։


Փրկարարներն այս պահին շարունակում են որոնողական աշխատանքները փլատակների տակ գտնվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։


 

Դատապարտում ենք հարձակումը Կաթողիկոսի և ՀԱԵ վրա. Սինջար եզդիների ազգային միավորում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը