11.06.2025
Մակունցը Քլիվլենդում ներկա է գտնվել ՀՀ պատվո հյուպատոսության բացման արարողությանը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է ծովային կենսաբանական բազմազանության պահպանման համաձայնագիրը

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրել է «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։

Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։

Նույն օրը համաձայնագիրը միաժամանակ ստորագրել է 18 երկրի և ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասել է 134-ի: Այն արդեն վավերացրել է 50 պետություն, որից 18-ը վավերագրերն ավանդապահին հանձնեցին համաժողովի ընթացքում կազմակերպված նույն արարողության ժամանակ:


 


 

Ավարտվեց Արմեն Չարչյանի քրեական գործը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը