7.06.2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի հետ
prev Նախորդ նորություն

Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի շրջանակներում ծախսվել է 6.6 մլրդ

ՀՀ վարչապետի աշխատակազմը 2024թ-ին իրականացրել է 63 միջոցառում 11 ծրագրի շրջանակում, ծախսերը կազմել են 21.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 93.1 տոկոսը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ պետական-իրավական եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հունիսի 6-ի համատեղ նիստում: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:


Հաշվետու տարում ՀՀ Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի շրջանակներում ծախսվել է 6.6 մլրդ դրամ կամ նախատեսված բյուջետային միջոցների 88.7 տոկոսը:


«Շեղումը հիմնականում պայմանավորված է տվյալ ծրագրում ընդգրկված ծառայությունների, ծրագրերի համակարգման միջոցառման, աշխատակազմի պահպանման ծախսերի կատարողականով: Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ՝ տվյալ ծրագրի ծախսերը նվազել են 18 տոկոսով կամ 1.5 մլրդ դրամով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:


2024 թվականին ծառայությունների եւ ծրագրերի համակարգման միջոցառման, աշխատակազմի պահպանման ծախսերը կազմել են 4.9 մլրդ դրամ կամ ճշտված ցուցանիշի 87.3 տոկոսը: Ըստ բանախոսի՝ շեղումը պայմանավորված է մրցույթների արդյունքում ապրանքների եւ ծառայությունների՝ նախատեսվածից ցածր գներով ձեռքբերմամբ, ինչպես նաեւ հաստիքների ոչ լրիվ համալրմամբ: Նախորդ տարվա համեմատ՝ նշված ծախսերը նվազել են 3 տոկոսով կամ 153.2 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է շենքերի եւ կառույցների ընթացիկ նորոգումների հետ կապված աշխատանքների ծավալների նվազմամբ, ինչպես նաեւ նախատեսված խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման բացակայությամբ:


Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ կիսով չափ կրճատվել է ծառայողական մեքենաների քանակը: «40 մեքենայի փոխարեն այս պահին ունենք 19 մեքենա»,- ընդգծել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:


ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն էլ ներկայացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը:


Հանրապետության նախագահի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվել է Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակներում ծախսերը կատարվել են 90.5 տոկոսով՝ կազմելով 1.6 մլրդ դրամ: Շեղումը հիմնականում պայմանավորված է Հանրապետության նախագահի գործունեության եւ ներկայացուցչականության ապահովման միջոցառման կատարողականով: Նախորդ տարվա համեմատ ՀՀ նախագահի աշխատակազմի ծախսերն աճել են 9.3 տոկոսով կամ 136.9 մլն դրամով: Աճը պայմանավորված է Հանրապետության նախագահի գործունեությանը, ներկայացուցչականության ապահովմանն ու աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավմանն ուղղված ծախսերի ավելացմամբ:


Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:

Փաշինյանն ու Մատվիենկոն քննարկել են ՀՀ և ՌԴ հարաբերությունների ընթացիկ վիճակը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին