26.07.2025
«Գնացել են մյուս ձին բերելու». մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանը ցանկանում է զարգացնել և խորացնել Պորտուգալիայի հետ համագործակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:


Վստահ եմ, որ Ձեր կառավարման ներքո Պորտուգալիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման վերընթաց ուղին:


Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու և խորացնելու Պորտուգալիայի հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին