14.07.2025
Քննարկվել է հայ-վրացական տնտեսական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ-ի փոխքարտուղարը քննարկել են COP17 համաժողովի անցկացումը Հայաստանում

Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է քաղաքականության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Գայ Ռայդերի հետ:


Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության և դրա շրջանակներում հիմնարար բարեփոխումների իրականացման շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանում ՄԱԿ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը և անդրադարձել է 2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի շուրջ տարվող աշխատանքներին ու Հայաստանում ՄԱԿ գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերին՝ ուղղված Կայուն զարգացման 2030 օրակարգի իրագործմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) աշխատանքներին:

Նոր ամերիկյան տեխնոլոգիաները կօգնեն ապահովել ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը. ԱՄՆ դեսպան
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ