30.05.2025
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. ՊՆ
prev Նախորդ նորություն

Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը մայիսի 29-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:


Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Կրիպտոակտիվների մասին» մայր օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:


Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի խոսքով Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտը կարգավորված չէ: Նշվել է, որ «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագծով սահմանվում են կրիպտոակտիվներով մատուցվող այն 10 ծառայությունների տեսակները, որոնք լիցենզավորում են պահանջում:


Զեկուցողը ներկայացրել է առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունը , որը վերաբերում է բանկերի կողմից կրիպտոակտիվներին տրամադրվող ծառայություններին:


Նշվել է, որ նախաձեռնության վերաբերալ գրավոր առաջարկներ չեն եղել:


Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ հորդորել կողմ քվեարկել:


Պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:


Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:


 

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով