22.05.2025
Լուսանկարը` dzen.ru
prev Նախորդ նորություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի կրթության նախարարի հետ

Էստոնիայի կրթության և հետազոտության նախարարի հետ քննարկեցինք կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառության հնարավորությունները՝ երկուստեք ներկայացնելով մեր փորձն ու առաջիկա ծրագրերը։ Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Տիկին նախարարը ներկայացրեց նաև բուհերի խոշորացման և հետազոտական կազմակերպություններին միավորման իրենց փորձը, որ ձեռնարկել են դեռևս 1990-ականներին։

Էստոնիայի դպրոցականները PISA հետազոտության արդյունքներով առաջատար տեղ են գրավում մաթեմատիկայի, ընթերցանության, բնագիտության ուղղություններով։ Կրթական բարեփոխումներն ու այս արդյունքը շուրջ 20 տարի ժամանակ է պահանջել։ Այս տարի առաջին անգամ Հայաստանը նույնպես մասնակցեց PISA-ին։ Արդյունքները կհրապարակվեն հաջորդ տարի։ Դրանք հնարավորություն կտան մեզ ախտորոշել մեր համակարգի խնդիրները և աշխատել դրանց լուծման ուղղությամբ»,- ասված գրառման մեջ։

Լուսանկարը` am.sputniknews.ru
Հաջորդ նորություն next
 Արցախում ավարտվել են Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունները
22.05.2025
Արցախում ավարտվել են Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունները