22.05.2025
Քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը
prev Նախորդ նորություն

Մենք հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները. Լավրովը՝ նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:


Ողջունելով նախագահին Սերգեյ Լավրովը նշել է.


«Շնորհակալություն այս հնարավորության համար՝ այցելել Ձեզ, ողջույններ փոխանցել Վլադիմիր Պուտինից և հույս հայտնել, որ Դուք հավանության կարժանացնեք այն օգտակար բանակցությունները, որոնք մենք այսօր այստեղ անցկացրել ենք՝ որպես զարգացում այն հանձնարարությունների, որոնք մեզ տվել են նախագահն ու վարչապետը: Հունվարին իմ գործընկեր Արարատ Միրզոյանը եղել էր Մոսկվայում, հիմա ես Երևանում եմ: Շուտով տարածաշրջանային ֆորումը կլինի: Շատ կարևոր է, որ անցյալ տարվա աշնանը մեր ղեկավարները պայմանավորվել են ամբողջ ծավալով վերականգնել մեր կոնտակտները և, ահա, համենայն դեպս, ինչը վերաբերում է արտաքին գործերի նախարարությանը, մենք այդ հանձնարարությունը կատարում ենք:


Եվ այսօր մեր գնահատականն այսպիսին է: Առաջինը՝ շատ օգտակար, բաց խոսակցություններ, չփորձելով անտեսել ինչ-որ նրբերանգներ, որտեղ ամբողջությամբ, 100 տոկոսով համընկնում են մեր դիրքերը, բայց որքան բաց և անկեղծ մեկս մյուսի հանդեպ լինենք, այնքան, հնարավոր է, որ ավելի հեշտ լինի իրականացնել այն ամենը, ինչը փոխշահավետ է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի Դաշնության համար: Մենք դաշնակիցներ ենք, մենք ռազմավարական գործընկերներ ենք: Այսօր մենք հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները, մեր երկկողմ հավատարմությունը մեր պարտավորություններին: Այնպես որ կարծում եմ, որ շատ օգտակար, արձանագրված քաղաքական պահ էր այդ թվում հանրային մակարդակով»:


Շնորհակալություն հայտնելով այցելության համար Հանրապետության նախագահն ասել է.


«Ձեր այցն, իրոք, կարևոր նշանակություն մեր հարաբերությունների համար: Այս տարվա ընթացում արդեն իսկ նկատվում է որոշակի ակտիվություն մեր հարաբերություններում և այն շարունակություն կունենա: Շնորհակալություն Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքերի համար, խնդրում եմ նրան ևս փոխանցեք իմ լավագույն և ջերմ խոսքերը: Վերջին անգամ մենք հանդիպել ենք Թուրքմենստանում, որտեղ շատ հետաքրքիր զրույց տեղի ունեցավ:


Համոզված եմ, որ Ձեր այցը նշանակում է այն երկխոսության շարունակություն, որը կար և հիմա ընթանում է: Մենք չենք մոռացել և գնահատում ենք այն դրականը, որ կա մեր հարաբերություններում և մենք պետք է շարունակենք այդ դրական հարաբերությունները: Մեր հարաբերությունները պետք է զարգանան փոխշահավետ պայմաններում, ինչի մասին Դուք ևս նշեցիք: Իրոք, եթե ինչ-որ անհասկացվածություն է լինում, պետք է բաց և անկեղծ խոսակցություն լինի: Երբ հնարավորություն է ստեղծվում բաց և անկեղծ խոսել, ապա բոլոր հարցերը հնարավոր է լուծել:


Այս տարի նախատեսված է Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, որը ևս կարևոր նշանակություն ունի: Նախատեսվում է նաև Հայաստանի մշակութային օրերի անցկացում Ռուսաստանում, ինչը ևս կարևոր է:


Համոզված եմ, որ այն քայլերը, որոնք ձեռնարկվում են և ռուսական, և հայկական ղեկավարությունների կողմից, ուղղված են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը բոլոր ոլորտներում: Այն առաջարկությունները, որոնք հնչել են Հայաստանի և Ռուսաստանի կողմից, կապված տարածաշրջանային խնդիրների լուծման և հարաբերությունների հետագա զարգացման, անվտանգության ոլորտի հետ, մեզ համար կարևոր են: Ես գնահատում եմ Ձեր այցը այս համատեքստում և համոզված եմ, որ այն կօգնի մեր հարաբերությունների ամրապնդմանը»:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել հատկապես տնտեսական և ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին։ Կարևորվել են ենթակառուցվածքներում ներդրումների խթանումը և ենթակառուցվածքների շարունակական զարգացումը։


Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ երկու երկրների համագործակցությունը պետք է զարգանա փոխշահավետության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների հիման վրա։


 

Լավրովն ընդգծել է ՌԴ պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mediamax.am
19.05.2025
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան