20.05.2025
Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից
prev Նախորդ նորություն

ՓՄՁ աջակցությունից՝ ներդրումային միջավայրի բարելավում․ ներկայացվել են նոր շեշտադրումները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 20-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։


Հանդիպման սկզբում մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Այս համատեքստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է ներկայացված կարգավորումների մշտադիտարկման շարունակականությունը՝ դրանց ազդեցությունը գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից գնահատելու նպատակով:


Հանդիպման ընթացքում քննարկվել են փոքր և միջին ձեռնարկատիրության և ընդհանուր ներդրումային միջավայրի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման նպատակով անվտանգության կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության առաջարկվող ծրագրի, ինչպես նաև վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված կարգավորումների վերաբերյալ:


Նիստի ավարտին քննարկված հարցերի առնչությամբ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:


 

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mediamax.am
19.05.2025
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան