ՀՀ ԱԳ նախարարն ու Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են մի շարք հարցերի
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Անդրադառնալով Երևանում և Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանությունների բացմանը՝ Արարատ Միրզոյանը և Անիտա Դիմիտրիուն վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ընդլայնել համագործակցությունը նոր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական խորացման հարցում Հայաստանի և Կիպրոսի միջև փոխգործակցության կարևորությունն ու հեռանկարները:
Նախարար Միրզոյանն ընգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման ուղղությամբ էական նշանակություն ունի առկա գործիքակազմի լավագույնս իրացումը և այդ ուղղությամբ անդամ պետությունների ամուր աջակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ չնայած բոլոր դժվարություններին Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին: