Մկրտչյան․ Վեց միլիարդի զենք են հանձնել Ադրբեջանին, այս փաստերը օրենքով չես փոխի
Մայիսի 15-ին, Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրել է արտահերթ նիստ։ Օրակարգում քննարկվել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդես է եկել քննադատությամբ՝ ընդգծելով, որ այս օրինագիծը չի կարող փոխել այն իրողությունները, որոնք էականորեն ազդել են երկրի պաշտպանունակության վրա։ Նրա խոսքով՝ իշխանությունները «վեց միլիարդ դոլարի սպառազինություն են հանձնել Ադրբեջանին», հրաժարվել են վերադարձնել օկուպացված տարածքները, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաման է տվել զինվորին չկրակելու։
«Ոչ մի օրենսդրական նախագիծ չի կարող շրջել այս փաստերը։ Դրանք բացթողումներ են, որոնք թուլացրել են մեր պետականության պաշտպանությունը», – հայտարարել է պատգամավորը։