15.05.2025
Կաշառքի գործով ձերբակալվել է 11 անձ, մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է
prev Նախորդ նորություն

Քանոնահար Բելլա Պապիկյանը և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը համերգ կտան

Մայիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կկայանա քանոնահար Բելլա Պապիկյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգային երեկոն։

Բելլա Պապիկյանը գործունեություն է ծավալում Արաբական Միացյալ Էմիրություններում, հայտնի է իր վառ և ինքնատիպ երաժշտական տեսահոլովակներով, որոնք մեծ տարածում են գտել սոցիալական հարթակներում։ Նա համագործակցում է նաև աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ի հետ։

Ծրագրում ընդգրկված են՝ հայկական ժողովրդական, հայտնի դասական և ժամանակակից ստեղծագործություններ ազգային գործիք՝ քանոնի մատուցմամբ։

Լուսանկարը` hetq.am
Հաջորդ նորություն next