25.04.2025
Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ. Ռուբիո
prev Նախորդ նորություն

Քննարկվել է Երևանի քաղաքապետարանի շենքերում էներգախնայողության վերաբերյալ համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10,1 մլն եվրո ծավալով: Ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն եվրո է, որը ֆինանսավորվելու է հետեւյալ աղբյուրներից՝ ԵՆԲ-ի կողմից տրամադրված վարկային միջոցներ՝ 25 մլն եվրո, դրամաշնորհային համաձայնագիր՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, այլ ծախսեր՝ 250 հազար եվրո, Երեւանի քաղաքապետարանի սեփական միջոցներ՝ 2 մլն եվրո: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում համաձայնագրի վավերացման հարցը ներկայացնելիս:


Ծրագրի իրականացման նպատակը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես՝ մանկապարտեզներում եւ պոլիկլինիկաներում էներգաարդյունավետության եւ էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումն է, որի արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա եւ 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65 տոկոսով, նվազագույնը 20 տարով ավելացնել շենքերի շահագործման ժամկետը, նվազեցնել CO2 արտանետումները մթնոլորտ:


Ըստ փոխնախարարի՝ հանրային շենքերի հիմնանորոգումը, սեյսմիկ ամրացումն ու վերակառուցումը պետական եւ համայնքային մակարդակում առաջնահերթություն են, որով պայմանավորված էլ համաձայնագրի վավերացումը «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի կյանքի կոչման կարեւոր բաղադրիչ է: Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի նախատեսում:


Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Քննարկվել է Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման ֆինանսական պայմանագիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար