12.02.2025
ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ-ից դեպի Եվրոպա ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթաց մեկնարկելու նախագիծը

Ազգային ժողովը փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ ԱԺ-ում այն ներկայացրեց նախաձեռնող խմբի անդամ Արտակ Զեյնալյանը։ Նախաձեռնող խումբը մեկ ամսում հավաքել էր ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն, ինչից հետո կառավարությունը հաստատել էր համապատասխան որոշման նախագիծը, որը ներկայացվել էր խորհրդարանի քննարկմանը։


Օրենքի նախագծում նշվում է, որ Հայաստանը, արտահայտելով ժողովրդի կամքը և նպատակ դնելով երկիրը դարձնել անվտանգ, կայուն, զարգացած և բարեկեցիկ, հայտարարում է Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը։


«Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին։


Ռուսաստանը բազմիցս նախազգուշացրել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Մոսկվան նաև մատնանշել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները, այդ թվում՝ տնտեսական և աշխարհաքաղաքական ռիսկերը։

Ամփոփվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թ. աշխատանքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»