Մինչ մեզ փորձում են համոզել չնայել Արարատին, հակառակորդը նոր սահմաններ է գծում
Ադրբեջանական պաշտոնական քաղաքականության հակահայկական էությունը, հայերի հանդեպ ատելության քարոզն ու ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնություններն արտացոլված են ամենուրեք՝ դպրոցական դասագրքերից մինչև սպորտի ու ռազմարդյունաբերության ոլորտներ։ Օրինակ, երեկ իրենց պետական լրատվամիջոցը ներկայացնում էր իրենց ստեղծած «Զանգեզուր» կոչվող անօդաչու թռչող սարքը։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ Արցախի դեմ ձեռնարկված ագրեսիայի ժամանակ էլ իրենք մեր դեմ կիրառվող ԱԹՍ-ները Ալիևի մակարդակով կոչում էին "Iti qovan", այսինքն՝ «շուն քշող»։ Ենթադրում եմ՝ հասկանում եք, թե «շուն» ասելով ում նկատի ունեն։ Հետո սկսեցին այդ անունով ԱԹՍ-ներ արտադրել։
Նշեմ նաև, որ «Զանգեզուր»-ը դա հայկական ծագման բառ է․ Զանգեզուր տեղանունն արտացոլում է Ձագէձոր / Ձագաձոր տեղանվան փոխակերպված ձևը։
Ուստի սա ևս մեկ ապացույց է, որ մինչ մեզ փորձում են «համոզել», որ հանկարծ Արարատին չնայենք, մեր հակառակորդը ռեալ, գետնի վրա աշխատում է մեր դեմ՝ բոլոր ճակատներով․․․
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյան