24.11.2024
Լուսանկարը` hetq.am
prev Նախորդ նորություն

Միջոցներ կհատկացվեն էկոլոգիական ծառայության համար ավտոմեքենաներ ձեռք բերելու նպատակով

Լուսանկարը` tochka.by
Լուսանկարը` tochka.by

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում որոշում է կայացրել Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության համար 22 գործառնական նշանակության ավտոմեքենա ձեռք բերելու վերաբերյալ: Այս նպատակով կհատկացվի շուրջ 510 միլիոն դրամ:


Էկոպարեկային ծառայությունը ստեղծվել է անտառների, անտառային հողերի և հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ապահովելու, ինչպես նաև ապօրինի անտառահատումները կանխարգելելու նպատակով: Ձեռք բերվող պիկապները կհագեցվեն մոբայլ համակարգով և հատուկ սարքավորումներով:


Թեև այս որոշումը վերաբերում է միայն Սյունիքի մարզին, նախատեսվում է նաև ավտոմեքենաներ ձեռք բերել այլ մարզային վարչությունների համար.



  1. 24 մեքենա՝ Լոռու մարզի համար

  2. 18-ը՝ Վայոց ձորի և Արարատի մարզերի համար

  3. 14-ը՝ Շիրակի և Արագածոտնի մարզերի համար

  4. 36-ը՝ Տավուշի մարզի համար

  5. 19-ը՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համար

  6. 9-ը՝ Երևանի և մարզային վարչությունների համար


Ընդհանուր առմամբ էկոպարեկային ծառայությունը կունենա 142 տեխնիկապես հագեցված ավտոմեքենա: