3.11.2024
Գոնե եղանակը ուրախացնում է
prev Նախորդ նորություն

ԱԳ նախարարն ու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են համագործակցության հարցեր

Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի հետ:


Զրուցակիցները քննարկել են ԵՄ հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր։


Գոհունակությամբ նշվել են վերջին շրջանում սերտ փոխգործակցության արդյունքում գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի զարգացման շուրջ քննարկումների դրական դինամիկան։


ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձ են կատարել մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված հավակնոտ բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ ԵՄ հետ համագործակցությանը։ Կարևորվել է ակտիվ փոխգործակցության շարունակականությունը նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրերի շրջանակներում։


 


 


 

Մեր նպատակին չենք հասել. ՊԵԿ նախագահ
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը