Հարիսի հայտարարությունն արված է բացառապես նախընտրական համատեքստում
«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից», - Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ և նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում:
Անշուշտ, գեղեցիկ, ականջ շոյող խոսքեր են, որոնք գուցե նպաստեն, որ ԱՄՆ համայնքի բազմաթիվ ձայներ գրանցվեն նախագահի թեկնածու Հարիսի ակտիվում:
Միայն թե պարզ չէ՝ ի՞նչ երաշխիքներով, մեխանիզմներով է ԱՄՆ փոխնախագահը պատկերացնում մեր հայրենակիցների վերադարձը իրենց տներ, երբ իր կառավարությունն անգամ անցած տարվա իրադարձություններին չի կարողանում գնահատական տալ՝ հրաժարվելով «էթնիկ զտումներ» ձևակերպումից:
Հարիսի հայտարարությունը չունի գործնական որևէ հետևանք և արված է բացառապես նախընտրական համատեքստում:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց