14.10.2024
Քննարկվել են ՀՊԴ 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները
prev Նախորդ նորություն

Պապոյանը Սլովակիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության առանցքային խնդիրներ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի և Սլովակիայի միջև շուկաների դիվերսիֆիկացմանը, առևտրի և ներդրումների նոր ոլորտների բացահայտմանը, արտահանման և ներմուծման ուղղությունների ընդլայնմանը, գործարար կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել 2022 թվականի ապրիլի 8-ին՝ Երևան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սլովակիայի Հանրապետության Կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրով ամրագրված դրույթների իրականացմանը։ Նախարար Գևորգ Պապոյանն առաջարկել է կնքել ներդրումների խրախուսման մասին երկկողմ պայմանագիր։

Քննարկվել են նաև Հայաստանի և Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունների տնտեսական հետազոտությունների կենտրոնների համապատասխան ստորաբաժանումների միջև փոխհամագործակցության կապերի հաստատման հնարավորությունները, ինչը կնպաստի փորձի փոխանակմանն ու հնարավոր համատեղ մակրոտնտեսական հետազոտությունների իրականացմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել գինեգործության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները։

Երկուստեք կարևորվել է B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը։

Գևորգ Պապոյանը դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

Հայոց Հովվապետը կարևորել է Եկեղեցու առաքելության գործում երիտասարդների դերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ