25.11.2024
Գործադիրը հավանություն է տվել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացմանը
prev Նախորդ նորություն

Գործադիրը մեկ մասով երկարաձգել է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրվող վճարները

Լուսանկարը` AP
Լուսանկարը` AP

Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:


Հիմնավորման համաձայն՝ օգոստոսի 22-ի դրությամբ դեռևս կան անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողներ: Ըստ այդմ, առաջարկվում է աջակցության (ամսական 300.000 դրամ), վճարման ժամկետը երկարաձգել մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ:


Մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի ԼՂ ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը ևս երկու ամիս, որի համար կհատկացվի 6.6 մլն դրամ: