4.04.2026
Շարժումը, պայքարը շարունակում է էլ ավելի մեծ թափով. Բագրատ Սրբազան
prev Նախորդ նորություն

Հարությունյանն ու Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող բարեփոխումների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ռազմավարական հաղորդակցության բարեփոխման հաջող ընթացքին և այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին: Երկուստեք կարևորվել է այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակով հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:


Կողմերը գոհունակություն են հայտնել արդյունավետ փոխգործակցությունից և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:


 

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար