27.11.2024
Ոստիկանները տնային կալանքի տակ գտնվող անձին հրաժարվում են ուղեցել ԲԿ. Փաստաբան
prev Նախորդ նորություն

Երևանի քաղաքապետարանը զանգերի թվի կտրուկ նվազում է արձանագրել. ո՞րն է պատճառը

Երևանի քաղաքապետարանի «Զանգերի սպասարկման և աջակցման» բաժնում նկատվել է զանգերի թվի կտրուկ նվազում, բարձրացվել է առաջին զանգից սպասարկման ցուցանիշը:


Քաղաքապետարանից հայտնում են, որ եթե նախորդ տարեվերջին մեկ ամսվա ընթացքում ստացվել էր 25 788 զանգ, որով սպասարկվել էր 18 203 քաղաքացի. առաջին զանգից՝ քաղաքացիների 60%-ը, հետադարձով՝ 40%-ը, ապա նախորդ մեկ ամսվա ընթացքում բաժինը ստացել է 14 443 զանգ, որով սպասարկվել է 14 147 քաղաքացի:


Առաջին զանգից սպասարկվել է քաղաքացիների 92%-ը, հետադարձով՝ 8%-ը: Զեկուցվել է, որ նկատվել է զանգերի կտրուկ նվազում, որը պայմանավորված է առաջին հերթին առաջին իսկ զանգից պատասխանելու հանգամանքով: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հետևողականորեն ուշադրություն դարձնել ինչպես զանգերի, այնպես էլ էլեկտրոնային «Ակտիվ քաղաքացի» հավելվածով քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրներին՝ դրանց կարճ ժամկետում լուծումներ տալու նկատառումով: