24.11.2024
Խորհրդարան է այցելել Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը
prev Նախորդ նորություն

Հանրային ռադիոյի տնօրեն չի ընտրվել. կհայտարարվի նոր մրցույթ

2024 թվականի հունիսի 5-ին Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում ամփոփվել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքները։


Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 4 անձ՝ Խումարյան Գարեգին Կորյունի, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի, Մանուկյան Մարիամ Վոլոդիայի, Մարգարյան Մհեր Մարտիրոսի։


Քվեարկության արդյունքում մրցույթի մասնակիցներից ոչ ոք չի ստացել հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների քանակը։ Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշել է մրցույթը համարել չկայացած։


Առաջիկայում կհայտարարվի նոր մրցույթ։