24.11.2024
Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը»
prev Նախորդ նորություն

Հրաժարական չտալով, վարչապետը Հայաստանն ադրբեջանական օկուպացիայի վտանգի առջեւ է կանգնեցրել

Ըստ միջազգային կարգի, եթե օրինական իշխանությունը վտանգի մեջ է գտնվում, ապա կարող է այլ երկրի զինված կոնտինգենտ հրավիրել ներքին թշնամիներից պաշտպանվելու համար։ Այս մասին հիշեցնում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ապա շարունակում.


"Ալիեւի հայտարարությունն, ի պաշտպանություն գործող ռեժիմի, այս տեսանկյունից է պետք դիտարկել։

Հրաժարական չտալով, գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական( իմա’ թուրքական) օկուպացիայի վտանգի առջեւ է կանգնեցրել։

Այս հայտարարությունը նաեւ ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները։


Մենք պետք է մտնենք իրավական դաշտ եւ գործող վարչապետը պետք է օրինական կարգով հրաժարական տա, հասկանալով, որ ինքն այլեւս անընդունելի է, իր ժամանակը սպառվել է",- գրել է քաղաքագետը։