10.02.2025
ԱԱԾ-ն սպառնում է
prev Նախորդ նորություն

Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի. ՆԳՆ

ՆԳ նախարարությունը ևս նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել.


Հարգելի՛ քաղաքացիներ,


ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:


Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:


Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:


 


 


 


 

Սերժ Սարգսյանի անունից «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել
Հաջորդ նորություն next