4.10.2024
Մայրաքաղաքի երթևեկությունը կսահմանափակվի
prev Նախորդ նորություն

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը` Ֆերգուսին

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ:


Հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը:


Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կանադային միջազգային տարբեր հարթակներում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար:


«Կանադան մեր վստահելի գործընկերն է», - նշել է խորհրդարանի ղեկավարը:


Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը` վերահաստատելով Հայաստանի` Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հանձնառությունը:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Կանադա միջխորհրդարանական հարաբերությունների սերտացման, երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ գործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Առանձնահատուկ ընդգծվել է կանադական խորհրդարանական կենտրոնի դերը:


Անդրադարձ է կատարվել Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը:


 

ԱՄՆ դեսպանն ու Սենատի հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության համալիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում