25.11.2024
Երևանն ու Թեհրանը մտադիր են խորացնել օդային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Թույլ տված խախտումների համար 2 քննիչ աշխատանքից ազատվել է

ՀՀ քննչական կոմիտեն հետևողականորեն շարունակում է համապատասխան միջոցներ ձեռնարկել համակարգում քրեադատավարական և կարգապահական կանոնների խախտումները բացառելու, իսկ այդպիսիք արձանագրվելու դեպքում իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է կարգապահական վարույթ հարուցել ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ։

Հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ նրանցից մեկը, ունենալով անհրաժեշտ փաստական և իրավական հիմքեր, ինչպես նաև իր լիազորություններն իրացնելու բավարար ժամանակ և ողջամիտ ժամկետներում դրանք կատարելու պարտականություն, առանց իրավաչափ նպատակի մի քանի վարույթներով վարութային գործողությունները տևական ժամանակ կատարել են անհարկի ձգձգումներով, կամ դրսևորել բացարձակ անգործություն։

Մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը իրեն վերապահված մեկ քրեական վարույթով պատշաճ ջանասիրություն չի դրսևորել դեպքի լրիվ, ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարելու ուղղությամբ՝ կատարելով ընթացակարգային բազմաթիվ խախտումներ։

Հաշվի առնելով ուսումնասիրությամբ պարզված հանգամանքները՝ նշված քննիչներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։