Երևանն ու Թեհրանը մտադիր են խորացնել օդային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից:
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը։
Պատվիրակության ներկայացուցիչները հետաքրքրություն են ցուցաբերել նաև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու շուրջ։
Քննարկվել են չվերթերի հաճախականության ավելացման, ինչպես նաև երկու երկրների տարբեր քաղաքների միջև հաղորդակցության հարցեր։
Կողմերը պայմանավորվել են առաջիկա հանդիպումների ժամանակ ավելի առարկայական քննարկել երկուստեք հետաքրքրության հարցերը։