19.04.2025
Ոչ մի «Ուռա», միայն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա
prev Նախորդ նորություն

Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգ

Ապրիլի 10-ին ժամը 19:00 “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Եղվարդի Արվեստի դպրոցի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար Գասպար Ամիրխանյան) մասնակցությամբ։


Իրենց անկրկնելի կատարումներով հանդես կգան հայտնի մենակատարներ Բելլա Ամարյանը (մեցցո սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Աշոտ Ղանթարջյանը (բաս) և երաժիշտ Բորիս Եգանյանը (ակորդեոն):


Տոնական երեկոյին կհնչեն ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները։


Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։

Եվրախորհրդարանի պատգամավորները Լայենին և Բլինքենին կոչ են արել ապահովել ՀՀ անվտանգությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար