29.11.2024
Հանցավորության դեմ պայքարը փորձում են դարձնել առավել թիրախային
prev Նախորդ նորություն

Ոչ մի «Ուռա», միայն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա

ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նոր կանոնադրությանը անցումը կիրականացվի բանակում ընդհանուր բարեփոխումների շրջանակներում։
Գերատեսչությունից նշել են, որ կանոնադրության վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ, սակայն որոշ մանրամասներ արդեն հայտնի են:

Մասնավորապես, նոր կանոնադրության մեջ նախատեսվում է «Ուռա»–ն փոխարինել «Կեցցե» այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ Ողջույնի այս ձևը ժառանգություն է մնացել դեռ խորհրդային բանակից, բայց այժմ որոշվել է «տեղայնացնել»։

Միևնույն ժամանակ, հեղինակները չեն նախատեսում փոխել «ճիշտ այդպես» և «ոչ մի կերպ» բառերը վերադասին զինծառայողի` հաստատական կամ բացասական պատասխանների դեպքում:

Պաշտպանության նախարարությունից նշել են, որ կանոնադրությունը այլ երկրների բանակների որևէ մոդելին հարմարեցնելու խնդիր չի դրվում:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր նաև զինծառայողների համար նոր համազգեստի ներդրման ծրագրերի մասին: Այն հաշվի կառնի ՆԱՏՕ-ի չափանիշները։