29.11.2024
Փաշինյանը փորձում է հայ ժողովրդին դարձնել Արևմուտքի և Թուրքիայի սպասարկուն. Խաչիկ Ասրյան
prev Նախորդ նորություն

Տեսնել ակնհայտն ու ընդունել փաստը. ի՞նչ է պահանջում ՀՀ ընդդիմությունը Մարիա Բուրիչից

Հանրապետական կուսակցությունն այսօր առավոտվանից բողոքի ակցիա է իրականացնում ԱԳՆ շենքի դիմաց:


Ակցիան տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի` ԱԳՆ-ում նախատեսված հանդիպման ընթացքում: Քիչ առաջ Բուրիչը ժամանեց ԱԳՆ:


Այստեղ են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը, ԱԺ նախկին պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Նաիրա Զոհրաբյանը, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, այլ գործիչներ: Բողոքի ակցիայի նպատակն է Բուրիչի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և պահանջում են եվրոպացի պաշտոնյայից ԵԽԽՎ-ում կազմակերպել  քննարկում և ընդունել բանաձև, որով ՀՀ իշխանություններին կպարտադրեն ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։



Ակցիայի մասնակիցների ձեռքին այդ անձանց նկարներն են, որոնց ընդդիմությունը համարում է քաղաքական բանտարկյալ՝ Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Մամիկոն Ասլանյան և օրերս կալանավորված հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյան ու Նարեկ Սամսոնյան: Չեն մոռացել նաև  Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանը։


"Կալանքի տակ գտնվող Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Մամիկոն Ասլանյանը քաղաքական բանտարկյալներ են։ Եվրոպայի խորհուրդն ունի «քաղաքական բանտարկյալ» ձևակերպում, այն ունի 5 կետ։ Իմ նշած այս մարդկանցից յուրաքանչյուրը համապատասխանում են այդ 5 կետերին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: