Այսօր պարզ կդառնա, թե ռեժիմը որքան ժամկետով է որոշել ազատազրկել Նարեկ Մալյանին
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
"Այսօր Երևանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում տեղի կունենա քաղաքական բանտարկյալ, ազատությունից ապօրինի զրկված և 7 ամիս կալանքի տակ պահվող Նարեկ Մալյանի գործով հերթական նիստը:
Վաղը կողմերը՝ մեղադրողը և պաշտպաններս, պետք է հանդես գանք ճառերով:
Պարզ կդառնա, թե ռեժիմը որքան ժամկետով է որոշել ազատազրկել Ն.Մալյանին, իսկ մենք հերթական անգամ կապացուցենք, որ տեղի ունեցողը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ արդարադատության և օրինականության հետ:
Ն.Մալյանը ազատությունից զրկվել է ազատ խոսքի համար: Ն.Մալյանի կալանավորումը հստակ և անհերքելի ապացույց է, որ Հայաստանը նվաճած թուրքի հարճ լիբերալ ֆաշիստները ոչ մի առնչություն չունեն ժողովրդավարության հետ, այլ սարսափած են իրենց գործած ազգի դավաճանության համար արդարացի պատժի անխուսափելիությունից",- գրել է փաստաբանը: