Կմեկնարկի լայնամասշտաբ ծրագիր. նպատակը՝ լսելի դարձնել արցահայության ձայնը
«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ն մշակել և շուտով կմեկնարկի լայնամասշտաբ ծրագիր, որի նպատակն է լսելի դարձնել արցահայության ձայնը: Այս մասին գրում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
««Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 10 մարզերում, ծրագրին կմասնակցեն բռնի տեղահանված մեր երիտասարդները, որոնք հնարավորություն կունենան բարձրաձայնել իրենց խնդիրներն ու այն բոլոր մտքերը, որոնք այս ընթացքում կուտակվել ու հրատապ լսելիություն են պահանջում։
Ծրագրի նպատակն է՝
✓ Լսել և լսելի դարձնել արցախահայության ձայնը:
✓ Վեր հանել Հայաստանում բնակություն հաստատած՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրները:
✓ Քննարկել և իմի բերել այն բոլոր հնարավոր տարբերակներն ու ուղիները, որոնք կարող են օգնել բոլորիս՝ վերադառնալ Արցախ:
✓ Քննարկել այս պահին տիրող իրավիճակը:
✓ Հասկանալ, թե ի՞նչ խնդիրների են բախվում արցախցի երիտասադրները Հայաստանում և գտնել դրանց լուծման ճանապարհային քարտեզը:
Ծրագրի ավարտին ՀԿ-ն հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացվի քննարկումների ամփոփ պատկերը:
Աշխատանքների արդյունքները կներկայացվի ՀՀ կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և բարերարներին՝ հետագա ծրագրերի իրականացման նպատակով: