20.05.2025
ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանը բարձր պարգև է հանձնել ՍԱԴԱ ընկերության համահիմնադիր Հովիգ Սաֆոյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԱԴԱ (SADA) ընկերության համահիմնադիր և խորհրդի նախագահ Հովիգ Սաֆոյանին:


Նախագահը ողջունել է հյուրին և հանձնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար:


Շնորհավորելով Հովիգ Սաֆոյանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել վերջինիս կատարած աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ:


ՍԱԴԱ (SADA) ընկերության համահիմնադիրը երախտագիտություն է հայտնել բարձր պարգևին արժանացնելու համար և վստահեցրել, որ կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:


 

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mediamax.am
19.05.2025
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան