28.11.2024
Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոս
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանը և ԱՄԷ դեսպանն անդրադարձել են համագործակցության օրակարգային հարցերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային:


Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի դրական ավարտը, ինչը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության մի շարք օրակարգային հարցերին և համատեղ ջանքերով վերջիններիս լուծման հնարավորություններին: