8.11.2024
Չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ-ն հերքում է
prev Նախորդ նորություն

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումը. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:


«Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը: Հայ և ճապոնացի ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերն ամուր հիմք են փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու համար:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

Խանդանյանն ընդգծել է Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքների կարևորությունը
Հաջորդ նորություն next