6.09.2025
Սամվել Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության
prev Նախորդ նորություն

Վահան Կոստանյանը մասնակցել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան 11-րդ ֆորումի աշխատանքներին

Փետրվարի 20-21-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բանգկոկում ընթացող Կայուն զարգացման Ասիա-Խաղաղօվկիանոսյան 11-րդ ֆորումի աշխատանքներին։

Ֆորումի հանդիսավոր բացման արարողության ժամանակ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընտրվել է Ֆորումի փոխնախագահ։

Նույն օրն ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բանախոսությամբ՝ «Բազմակի ճգնաժամերի շրջանում աղքատության վերացում և Կայուն զարգացման 2030 օրակարգի ամրապնդում. Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն, դիմակայուն և նորարարարական լուծումների ապահովում» խորագրով բարձր մակարդակի պանելային քննարկմանը։

Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման և Հայաստան-Ադրբեջան սահմանի անկայունության պայմաններում, որոնք լրացուցիչ խնդիրներ են ստեղծել Հայաստանի Հանրապետության կողմից կայուն զարգացման նպատակների իրագործման ճանապարհին։

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նաև նախագահել է Ֆորումի՝ Ապագայի գագաթնաժողովին նվիրված նստաշրջանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել գագաթնաժողովի արդյունքում ընդունվելիք Ապագայի դաշնագրին։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողները ավելի քան 500 գիրք նվիրեցին Ռուսական տանը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը