17.02.2026
Ո՞վ է կրակել Նոր Նորքի վարչական շենքի ուղղությամբ. ՔԿ-ն մանրամասնում է
prev Նախորդ նորություն

Սամվել Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը:


Նա պազրաբանել է, որ ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի հիման վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու վերաբերյալ։


«Շահրամանյանն այդ ամենի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե և իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նրան հրավիրել են համապատասխան պարզաբանումներ տալու համար»,- ասաց փաստաբանը։ Նաև հավելեց, որ սա առաջին դեպքը չէ, որ Շահրամանյանին հրավիրում են հարցաքննության:


 

Վահան Կոստանյանը մասնակցել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան 11-րդ ֆորումի աշխատանքներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
16.02.2026
Բաքուն հայտնել է հունվարին Հայաստան 2,4 մլն դոլարի արտահանման մասին