24.11.2024
Ազգային Ժողովի ընտրությունները՝ ապրիլի 2-ին
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է. Ադրբեջանի ԶԼՄ-ները դիմել են հերթական քարոզչական հնարքի

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի /Աղդամ/ ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

Համաձայն հաղորդագրության՝ չնայած հակառակորդի կողմից պարբերաբար առաջնագծում ձեռնարկվող սադրիչ քայլերին, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես երեկ, այնպես էլ այսօրվա ընթացքում որևէ զինատեսակից պատասխան գործողության չեն դիմել:

Արցախի զինված ուժերը շարունակում է հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում հանգիստ է: